هل الله واحد أم ثلاثة؟

By Hovig Berzekian

481 ՄՕՐՍ ԱՂՕԹՔԸ
1 Չեմ մոռնար ես այն օրն բընաւ՝ Անուշ ձայնով երբ մայրս ըսաւ , «Փափուկ խնամքէս կը հեռանաս , Մօրդ աղօթքը մի մոռնար տղաս»

կրկներգ
Երբ կը խորհիմ քաղցըր մօրս վրան , Հրեշտակի պէս քովս կ’ըզգամ զայն , Օդին մէջէն ձայն մ’ալ կուգայ , Մօրս աղօթքը յիշել կուտայ :

3 Թէեւ անցած են տարիներ , Չեմ կրնար խօսքն իր մոռնալ դեռ . Կը տեսնեմ զայն աթոռին քով՝ Աղօթքի մէջ խոնարհ դիրքով :

կրկներգ
Երբ կը խորհիմ քաղցըր մօրս վրան , Հրեշտակի պէս քովս կ’ըզգամ զայն , Օդին մէջէն ձայն մ’ալ կուգայ , Մօրս աղօթքը յիշել կուտայ :

4 Չեմ կրնար բնաւ այն ժամն մոռնալ , Երբ զիս մաքրեց Փրկիչն օրհնեալ . Ջընջեց յանցանքս ու մեղքս լըման Մօրս աղօթքին իպատասխան

կրկներգ
Փառք մեծ Փրկչին շնորհքին համար Պիտի տեսնենք վերը զիրար , Մեր տուն վերին վայլենք միասին , Ի պատասխան մօրս աղօթքին :

Read on TheoSumma — join the discussion.